Օգոստոսի 23-ին` տեղական ժամանակով ժամը 01:23-ին, 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։