Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:
Նշվում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ, նրան առաջին օգնություն են ցուցաբերել «ՍԱՍ»-ի աշխատակիցները։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։