Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կցուցակագրի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձնանց։
«Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:
Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձնանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ»,- ասված է հայտարարությունում:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։
Մակրոնի հրավերով Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են...