Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ կենտրոնացեք իրավիճակի վրա։ Հնարավոր է, որ հրաժարվեք նոր առաջարկներից, քանի որ չափազանց հոգնած եք։
Ցուլ
Փորձեք խուճապի չմատնվել և կոնֆլիկտների մեջ չընկնել։ Նախքան ձեր կյանքում ինչ-որ բան փոխելը, փորձեք կշռադատել դրական և բացասական կողմերը:
Երկվորյակ
Այս շաբաթ ձեր երևակայությունները գրեթե շոշափելի կլինեն։ Երազանքները կսկսեն իրականանալ: Այժմ շտապողականությունը և ավելորդ խառնաշփոթությունը հակացուցված են։
Խեցգետին
Ձեր վճռականությունն ու ակտիվությունը թույլ կտան իրականություն դարձնել ձեր ծրագրերի մեծ մասը: Այս շաբաթվա կարևորագույն խնդիրներից մեկը ոչ միայն գործնական, այլև անձնական կապերի հաստատումն է։
Առյուծ
Այս շաբաթ դուք պարզապես պետք է հավասարակշռեք ձեր և հանրային շահերը։ Գործնական հանդիպումները թույլ կտան մեծացնել ազդեցության ոլորտը, նոր հեռանկարներ բացել:
Կույս
Շաբաթը կարող է տեսանելի դարձնել ձեր բոլոր ներքին բարդույթները։ Ավելի լավ է հանդիպում կազմակերպել ընկերների հետ և քննարկել հուզող թեմաները։
Կշեռք
Այս շաբաթ դուք կարող եք փայլուն հնարավորություն ունենալ ձեր ցանկությունները կատարելու համար: Եվ կլինեն նրանք, ովքեր ցանկանում են օգնել ձեզ այս հարցում:
Կարիճ
Շտապեք իրականացնել ձեր ներքին երազանքները, քանի որ հենց հիմա ձեր առջև ուղղակի փայլուն հեռանկարներ են բացվում: Հանդիպումներն ու նոր ծանոթությունները արդյունավետ կլինեն։
Աղեղնավոր
Ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե իրականում ինչ եք անում: Ավելի լավ է զբաղվել մանրուքներով, ինչպես նաև այնպիսի գործերով, որոնցում անհնար է սխալվել։
Այծեղջյուր
Երկուշաբթի և երեքշաբթի օրերը կարող են ձեզ մեծ ուրախություն չպատճառել, քանի որ ձեր ծրագրերը կարող են ամբողջովին փոխվել: Խուսափեք խաբեությունից և գայթակղությունից:
Ջրհոս
Շաբաթը խոստանում է լինել վառ և հագեցած տարբեր տպավորություններով ու իրադարձություններով, հանդիպումներով ու ծանոթություններով: Բարենպաստ ժամանակ է ձեր կերպարը փոխելու համար։
Ձկներ
Ստիպված կլինեք լուրջ ընտանեկան խնդիրներ լուծել։ Ձեզ համար վարքի լավագույն մարտավարությունը ձեր գործը հանգիստ անելն է, և ձեր ջանքերն անպայման կգնահատվեն: