Երևանում ոստիկանները բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» շարժման 6 անդամներին, տեղեկանում ենք շարժման Facebook-յան էջից։
«Ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով»
Շարժման մասնակիցները ժամը 16:00-ից հավաքվել են Մաշտոցի պուրակում, որտեղից շարունակել են իրենց ակցիաները։
«Մենք ձեզ սպասելու ենք նաև վաղը, որովհետև մենք հավատում ենք, որ ինչպես մենք, այնպես էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող հանգիստ նստել տանը, երբ մեր պետությունը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի» և երբ մեր կառավարությունը ընդունակ չէ ու ցանկություն չունի դիմադրել դրան»,-հավելել են շարժման մասնակիցները։
Մանրամասները՝ տեսանյութում։