Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների ծախսերն է հոգացել։ «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է ամանորյա խնջույքի գնումների ծախսերը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, 5 երգիչ՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով:
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանը չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին: Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։
Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի Ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։ Հնչելու են նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և ամբողջ երեկոյի ընթացքում հանդիսավար է լինելու: Այսինքն՝ լինելու է նաև թամադա: