Շուրջ 4000 ուսուցիչներ ստանում են բարձրացված վարձատրություն, որը ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը և 30-50 տոկոս հավելավճարը կամավոր ատեստավորման համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Տարակարգ ունեցող ուսուցիչներն ի հավելում դրա ստանում են մինչև 50 տոկոս տարակարգից հավելավճար: Այս տարվա սեպտեմբերից ունենք բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ, որոնք 25 տոկոս հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից: Իսկ ատեստավորվածներն ստանում են 200 հազար դրամի դրույքաչափով»,- ընդգծել է Անդրեասյանը:
Նախարարը հավելել է, որ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները բոլոր առարկաների մասով ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար:
Մանրամասները՝ տեսանյութում։