Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ փրկարար հոգեբանն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ քաղաքացին 40-ից ավելի անգամներ նման եղանակով ինքնասպանության փորձ կատարող Խաժակն է, ու ամեն անգամ նրա կողմից կատարված նմանատիպ քայլերի հետևանքով օպերատիվ ծառայություններն արագ արձագանքում են ու ժամանում դեպքի վայր։