ՀՀ քննչական կոմիտեի Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանության ծառայողն այսօր իրեն ամրացված «Մակարով» ատրճանակով ինքնասպանության փորձ է արել, հայտնում է Shamshyan.com-ը։
«Շտաօգնության խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության մասնակցությամբ ՀՀ-ում վարժանք է տեղի ունեցել
Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ Հայաստանում դաշտային վարժանք է անցկացվել, հայտնել են...