Իրանում դեկտեմբերին 23-ին տեղի է ունեցած 4,6 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի բնակավայրերում, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, տեղական ժամանակով ժամը 06:27-ին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Ցնցումները զգացվել է Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։