Լիբանանի Այնճար քաղաքում վերականգնվել է 82-ամյա հայկական եկեղեցին, որը վնասվել էր հունիսին բռնկված հրդեհից, հայտնում է Արևելք կայքը։
«Կիրակի՝ դեկտեմբերի 31-ին, հրդեհից 7 ամիս անց տեղի ունեցավ ամբողջովին վերանորոգված Այնճարի Հայ Ավետարանական Եկեղեցու Վերընծայման Պաշտամունքն ու Սուրբ Հաղորդության մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում:
Եկեղեցու վերականգնմանը նպաստել են Ամերիկայի Հայ Ավետարանական միությունը և Հոլանդիայի Մարանատակերտ եկեղեցին։
Այնճարը լիբանանյան քաղաք է, որը բնակեցված է հիմնականում հայերով: Այն հիմնադրվել է 1939-ին գեներալ-գեներալ-Գալուստյանի կողմից այն հայերի համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի գյուղերը Մուսա Դաղի ափամերձ շրջանում, որն անցել է Թուրքիայի տիրապետության տակ: