Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է):
Գերատեսչությունը հայտնում է, որ Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար, Նորավան-Լծեն-Տաթև, Հարժիս-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները և Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը, «Մեղրու Սար» կոչվող հատվածը, Ամասիա-Բերդաշեն և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։