Մոտ 2,3 հազար բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանի Լարսի անցակետում, հայտնում է «Спутник Грузия»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային կառավարման կենտրոնի տեղեկատվությանը։
Հաղորդում են, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
ՀՀ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: