ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Զեյթունի հանրակացարանի ուսանողներին դուրս գալու համար մեկ ամիս ժամանակ տալու լուրը։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։
Նախարարի խոսքով՝ հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում և այնտեղ «տարրական» պայմաններ ապահովելու կարիք կա։
«Պետական բյուջեով նախատեսված էր Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը, համապատասխան մրցույթներն անցկացվել են և պետք է սկսվի շինարարությունը»,- նշել է Անդրեասյանը։
Նա հավելել է, որ նախարարությունը չի որոշել որևէ մեկին վերաբնակեցնել, և ամբողջ գործընթացը կկազմակերպվի տարվա ավարտից հետո այնպես, որպեսզի ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն և ընթացիկ խնդիրներ չառաջացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։