ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստն Օպերայի շենքում չկազմակերպելուն և ընդգծել, որ իր կարծիքով՝ հուղարկավորությունների համար դա լավագույն վայրը չէ։
Անդրեասյանին զարմացրել է, թե ինչո՞ւ է բարձրացվում հոգեհանգիստն Օպերայի շենքում անցկացնելու հարցը։
«Ինչո՞ւ եք այդպիսի հարց ընդհանրապես բարձրացնում։ Եթե իմ դիրքորոշումն եք ուզում՝ որպես ԿԳՄՍ նախարարի, համարում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել՝ ամենայն հարգանքով մեր ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, և սա կապ չունի որևէ անձի հետ։ Ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- նշել է նա։