Արթիկ քաղաքում 2 անձի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:45-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, իրեն և իր 32-ամյա որդուն քաշքշելով նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են իրենց խանութի վաճառքի համար նախատեսված 40 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և ավտոմեքենայով իրենց տարել են Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։
Այդ ընթացքում, ըստ ստացված հաղորդման, նշած անձինք դաժան ծեծի են ենթարկել իրեն և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել իր և որդու գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ ու հեռացել են նշված տրանսպորտային միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով ավազակություն կատարելու, պատժվում է մինչև 15 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է մինչև 5 տարի ժամկետով։