Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են հետաձգել 2023 թվականի մայիսին հայտարարված Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը, գրում է «Հրապարակ»-ը՝ ռուսական աղբյուրին հղումով։ Ըստ թերթի՝ Երևանը տարբեր պատրվակներ է օգտագործում, որոնցից ամենատարածվածն է «հարմար տարածք չկա»։
Ըստ հրապարակման՝ չնայած այն հանգամանքին, որ գործընթացը նախատեսվածից մի փոքր երկար է ձգվել, մոտ մեկ ամիս առաջ աշխատանքների հիմնական մասն ավարտվել է։ «Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսությունը կբացվի գարնանը»,- մեջբերում է հրատարակությունը ռուս ներկայացուցիչների խոսքերը։ Պարբերականը նշել է, որ ռուսական աղբյուրը հյուպատոսության բացման հետաձգման այլ մանրամասներ չի հայտնել։
2023 թվականի մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին։ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 3-ին
Հայաստանի մարզերում հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...