Հայաստանի մի շարք շրջաններում շարունակվում են գրանցվել օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ՝ արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
ՊՈԱԿ-ը հրապարակել է այն մարզերը, որտեղ այսօր՝ փետրվարի 11-ին, գրանցվել են բարձր ջերմաստիճաններ․
Արարատում` +17.0°C (2021թ.՝ +16.0°C),
Գյումրիում` +9.6°C (1979թ.՝ +8.6°C),
Իջևանում` +19.0°C (2021թ.՝ +18.0°C),
Աշոցքում` +4.0°C (1984թ.՝ +3.2°C):