Առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ Հայաստանից, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ կոչ անելով բոլոր հնարավոր միջոցներով կանխել դա։
Աբրահամյանի խոսքով՝ առաջին խնդիրը մարդկանց աշխատանքն է, կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմանները։
«Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է աշխատելու հնարավորություն ստանան»,- ասել է նա:
Կան նաև խնդիրներ՝ կապված անձնագրերի և քաղաքացիության հետ, և ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել կառավարության օժանդակության ծրագրերից, հայտնել է Աբրահամյանը։
«Նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում։ Սա վերաբերում է պետական սեկտորին, իսկ Արցախում՝ պետական համակարգում, ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար»,- գրել է Աբրահամյանը։