Պաշտոնեական դիրքի չարաշահման համար ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Խ․Մ․-ն , հայտնում է ՀՀ Քրեակատարողական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։ Հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։
Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։