ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Վրացական 30%-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վարույթը նաձեռնել են Քրեական օրենսգրքի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր, առավելագույն պատիժը՝ ազատազրկում հինգ տարի ժամկետով)։
«Այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։ Վերջիններս վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդներ են։ Դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից՝ հունվարին «Տելեգրամ» սոցցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես են եկել հասարակական անվտանգությանը վտանգող հայտարարություններով»,- հայտնել է ԶԼՄ-ն։
Ըստ ԶԼՄ-ի՝ նրանք սպառնացել են հրկիզումներ իրականացնել, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր են արել։