Փետրվարի 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է ՇՄՆ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում փետրվարի 22-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։ Ցերեկը կանխատեսվում է 12-14 տաքություն, գիշերը՝ 6-8 աստիճան տաքություն:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ
Արցախում, ըստ Yandex-ի, սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը՝ ցերեկը միջինում +11 աստիճան, գիշերը` +2: