Փետրվարի 25-ին և 26-ին ՀՀ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում փետրվարի 25-ի գիշերը, 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է թույլ անձրև։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին և 26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-+2 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-+2, նախալեռնային շրջաններում՝ 4-6 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 25-ի ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է -2-+1 աստիճան տաքություն, Տավուշի մարզում՝ 0-4 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 0-ից -3, նախալեռնային շրջաններում՝ 4-6 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 9-11 աստիճան տաքություն, Արմավիրում ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում -2-ից -4 աստիճան։
Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 25-ին սպասվում է առանց տեղումների, բայց ամպամած եղանակ։ Ցերեկն սպասվում է 12-13 աստիճան տաքություն, գիշերը՝ 3-7 աստիճան: