Մարտի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 15-17, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան, Տավուշի մարզում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 15-18 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 15-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-18 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում 8-12 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։