Մարտի 9-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Երևանի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ։ Մայրաքաղաքում մարտի 9-ի ցերեկը կանխատեսվում է 9-11, երեկոյան՝ 1-3 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, Տավուշի մարզում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 9-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով։ Ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։