Մարտի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 7-9, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, Տավուշի մարզում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 0-2 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 8-11 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 8-11 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9, նախալեռնային շրջաններում` 2-5 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 10-ին սպասվում է կարճատև ձյուն ու անձրև։ Ցերեկն սպասվում է 2-4 աստիճան տաքություն։