Երևանում գտնվող «Կակտուս» ռեստորանը, որը կապվում է այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ, գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, գրում է «Փաստ» օրաթերթը։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ ռեստորանը փակվում է, բայց նույն տարածքում բացվելու է Նալբանդյանի սուպերմարկետներից մեկը:
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, 2022-ին «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում պատմել էր, որ Հայաստանում իր առաջին նախագիծը դարձել է «Կակտուս» ռեստորանը։ 2022-ին Նալբանդյանը գնել էր Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը։