Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում բուք է, Դիլիջանի ոլորանների հատվածում, Սիսիան, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնացնքը և Դիլիջանի ոլորանների փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սպիտակ-Դիլիջան և Վեդի Լանջառ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։