Հայաստանում ապրիլի 1-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 21-23, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16, նախալեռնային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան, Տավուշի մարզում՝ 19-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 22-24 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 16-17 աստիճան տաքություն։