Հայաստանում ապրիլի 3-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 23-25, երեկոյան՝ 11-13 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան, Տավուշի մարզում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 14-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 19-24 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 24-26 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 24-26, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 20-21 աստիճան տաքություն։