Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Սյունիքի մարզի Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա, հայտնում է Monument watch-ը:
Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ: Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են 19-20-րդ դարի հետազոտողները և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերը։ Արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն ապրիլի 2-ին կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։