Հայաստանի մարզերում ապրիլի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավաարևելյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 6-8 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 13-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2.8 մ/վրկ արագությամբ: