Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 19-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:
Երևանում Երևանում ապրիլի 19-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 19-21 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 19-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26 աստիճան Ցելսիուս, գիշերը՝ մինչև 15 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3.5 մ/վրկ արագությամբ: