Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում Երևանում ապրիլի 20-ի կեսօրից հետո նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 19-21 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 20-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը՝ մինչև 13 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3.9 մ/վրկ արագությամբ: