Ապրիլի 22-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 26-28, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, Տավուշի մարզում՝ 24-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 27-29 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 26-28, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 19-23 աստիճան տաքություն։