Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում այսօր՝ ժամը 14.00-18.00-ն, իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։
Գերատեսչության տվյալներով՝ դա պայմանավորված է ճանապարհաշինական աշխատանքներով։
Նշվում է, որ աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը հնարավորինս կարճ ժամկետում կվերացվի։
Ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ականազերծման աշխատանքների շրջանակում Տավուշում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին։
ԱՄՆ-ում 5 մլն դոլարով վաճառել են տունը, որտեղ նկարահանվել է «Մենակ տանը» ֆիլմը
Առանձնատունը, որտեղ ապրում էր «Մենակ տանը» ֆիլմի գլխավոր հերոս Քևին ՄաքՔալիսթերի ընտանիքը, Սուրբ Ծնունդից առաջ վաճառվել է 5,25 մլնն դոլարով,...