Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։
Երևանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-10 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 15-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ մինչև 2․7 մ/վրկ արագությամբ: