Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 23-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում մայիսի 23-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-27 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 23-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, գիշերը՝ կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 14 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: