Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 25-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Գիշերը կդիտվի 13-15 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 25-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 1.8 մ/վրկ արագությամբ: