Խրախճանք չի կազմակերպվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է մեկնաբանել կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» անվանումով միջոցառումը, որը կայացել էր Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո ու քննադատությունների առիթ դարձել։
«Որքանով տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում և, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների մայրերը։ Այդ միջոցառումը պլանավորված է եղել մոտ 5-6 ամիս առաջ։ Որքան գիտեմ՝ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը գերիշխող չլինի»,- ասել է Փաշինյանը։
Միջոցառումը կազմակերպել էր «Մենք» հիմնադրամը։ Աննա Հակոբյանի ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանը միջոցառման լուսանկարներ էր հրապարակել։
Մանրամասները՝ տեսանյութում։