Հայաստանի մարզերում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։ Գիշերը կդիտվի 17-19 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 32-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 5-ին կանխատեսվում է պարզկա, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․1 մ/վրկ արագությամբ: