Հունիսի 10-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ամպրոպի ժամանակ սպասվում է 16-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում, ցերեկը կանխատեսվում է 28-30, երեկոյան՝ 19-21 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 17-20 աստիճան, Տավուշում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 29-31, Արմավիրում՝ 29-31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 28-31, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։ Արցախում հունիսի 10-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն։