ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների»՝ Երևան-Սոչի չվերթից: Այս մասին ասված է ՌԴ դեսպանության Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Համաձայն դեսպանության հաղորդագրության՝ տոմսերը արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru։
«Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում և ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, խորհուրդ է տալիս օգտվել այդ հնարավորությունից՝ անկախ նրանց բնակության քաղաքից»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ներկայումս այլ չվերթներ չեն նախատեսվում։
«Ռուսաստան վերադարձած բոլոր անձանց, նրանց ժամանման օրվանից 14 օրացուցային օր ժամկետով պետք է ապահովվի մեկուսացում և բժշկական հսկողություն»,- ասված է դեսպանության հաղորդագորթյան մեջ։