Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալենով՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ առանձին շրջաններում հոկտեմբերի 19-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։