Հայաստանը ներկայացնող Դիանա Լեփեջյանը հաղթել է Թուրքիայում կայացած «Տիեզերքի ֆոտոմոդել» միջազգային մրցույթում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։
Լեփեջյանը նշել է, որ սա իր առաջին հաղթանակն է նման մրցույթում։
«Լինելով հայ և ունենալով մասնագիտություն, որն ինձ թույլ է տալիս ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմերում, ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ չնայած Հայաստանը փոքր տեղ է զբաղեցնում երկրագնդում, այն կա և շարունակելու է առաջ շարժվել»,- գրել է մոդելը սոցիալական ցանցում։
«Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթը տեղի է ունեցել Կուշադասիում՝ հոկտեմբերի 13-23-ը։
Հոկտեմբերին Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը հաղթել էր Ղազախստանում կայացած «Թուրանի ձայնը» երաժշտական մրցույթում։
ԱՄՆ-ում 5 մլն դոլարով վաճառել են տունը, որտեղ նկարահանվել է «Մենակ տանը» ֆիլմը
Առանձնատունը, որտեղ ապրում էր «Մենակ տանը» ֆիլմի գլխավոր հերոս Քևին ՄաքՔալիսթերի ընտանիքը, Սուրբ Ծնունդից առաջ վաճառվել է 5,25 մլնն դոլարով,...