Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։
Դեպարտամենտից նշում են, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: