Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար, տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Եղանակային պայմաններից ելնելով՝ Բավրայի անցակետը (Վրաստանի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում, հավելել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։