Առանձնատունը, որտեղ ապրում էր «Մենակ տանը» ֆիլմի գլխավոր հերոս Քևին ՄաքՔալիսթերի ընտանիքը, Սուրբ Ծնունդից առաջ վաճառվել է 5,25 մլնն դոլարով, հայտնում է Independent-ը։
Առանձնատունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, իսկ մեկ շաբաթ անց գտել է իր առաջին գնորդին։ Սակայն փաստաթղթերը դեռ պաշտոնապես կազմված չէին։ Այժմ այն կայքում, որտեղ տեղադրվել է գովազդը, գրված է «սպասվում վաճառք», ինչը նշանակում է, որ վաճառողն ընդունել է գույքը գնելու առաջարկը:
Սակայն չի նշվում, թե ով է դարձել տան սեփականատերը։
1990 թվականի ֆիլմի նկարահանումներից հետո ՄակՔալիսթերների տունը երկրորդ անգամ է վաճառքի հանվում։ Այն երկհարկանի աղյուսե առանձնատուն է, որի մակերեսը կազմում է 850 մ² և գտնվում է Չիկագոյի արվարձան Վիննետկա գյուղում։ 2012 թվականին գնորդը տան համար վճարել էր 1,58 մլն դոլար։