Սուրեն Աղաջանյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի 7 Եվրոպայի փոխչեմպիոնը Հնսկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ պայքարում 13:4 հաշվով հաղթանակ տարավ։
Հայաստանի երկրորդ ըմբիշ, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը դարձավ առաջնության արծաթե մեդալակիր և 2։4 հաշվով պարտվեց եգիպտացի մարզիկ Մուստաֆա Ալամելդինին։
Ավելի վաղ առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը՝ 7։0 հաշվով հաղթելով Միացյալ Նահանգների ներկայացուցչին։