Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների ապրիլյան վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2781 գործակցով աղյուսակում 5-րդն է:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի գրոսմայստեր, FIDE-ի վարկածով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և չինացի գրոսմայստեր Դին Լիրենը: Չորրորդ տեղում ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչինն է:
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա Գաբրիել Սարգսյանը վերոնշյալ աղյուսակում 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 100-րդը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 104-րդը: